Ադրբեջանն ի վիճակի է վերացնել մոնոպոլիան, իսկ Հայաստանը՞
2016-11-01 00:14:00
Հայկական ժամանակ թերթն այսօրվա համարում գրել է, թե Ադրբեջանում բանանի գինը 2 անգամ նվազել է, ինչը պայմանավորված է այդ երկրում բանանի մոնոպոլիայի վերացմամբ:
Պատկերացնում ե՞ք, Ադրբեջանի նման բռնատիրական երկրում մարդիկ գիտակցել են մոնոպոլիայի վերացման անհրաժեշտությունը, իսկ երբ Հայաստանում խոսք գնաց արհեստական ստեղծված մենաշնորհի վերացման մասին, իրադարձությունները դրամատիկ ընթացք ստացան:
Նախօրեին Aravot.am-ը գրել էր, որ մի քանի օր առաջ, հիմք ընդունելով վարչապետի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել, գործարարներից մեկը մի մեքենա բանան է ներկրել:
Ըստ ներկրողի՝ Բագրատաշենի սահմանակետում մաքսային մարմիններն ու սննդի անվտանգության տեսչությունը խնդիրներ չեն առաջացրել, սակայն մեքենան Հայաստան մտնելուց հետո կանգնեցրել են մարդիկ, ովքեր ինչպես հետո է պարզվել, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ» էին:
Տեղում է եղել նաև Միհրան Պողոսյանը, ով ներկայանալով որպես «գեներալ Պողոսյան»՝ զգուշացրել է ներկրողին, որ այլևս նման «սխալի» չդիմի՝ առաջարկելով այս անգամ որպես բարի կամքի դրսևորում, գնել ներկրված ամբողջ խմբաքանակը:
Այս ամենն ուղղակի ողբերգություն է, ինչ որ գեներալներ, սեփական հայեցողությամբ ցանկանում են քվոտավորել տնտեսությունը՝ բացառապես սեփական շահերին ծառայացնելու համար ու թքած պետության վրա. այդպես է ստացվում:
Ալիսա Մանուկյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 6449 անգամ