Փող փոխանցեք, որ մեր տնտեսությունը «փրկենք»2016-11-01 01:34:00
Հայաստանում անցած տարվանից տրանսֆերների նվազում է գրանցվում, ինչը մեծ հարված է մեր՝ առանց այն էլ «կարկտած» տնտեսության վրա: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ անկումը սկսվել է դեռևս անցած տարվա աշնանից, ապա հասկանալի կդառնա, թե այդ երևույթը Հայաստանի տնտեսությանը որքան ծանր կացության մեջ է դրել: Իսկ շարունակվելու դեպքում էլ այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Եվ եթե հաշվի առնենք, որ գումարներ փոխանցվում է հիմնականում Ռուսաստանից, իսկ ռուս փորձագետները չեն թաքցնում՝ Ռուսաստանի տնտեսության իրավիճակի վատթարացում, ապա ակնհայտ է, որ տրանսֆերտների անկումն առաջիկայում շարունակվելու է:
Իհարկե, շատ վատ է, որ մեր տնտեսությունը կախված է մեր հայրենակիցների կամ դրսից փող ուղարկողների հույսին, և առավել վատ է, որ այն արդեն զգացնել է տալիս Հայաստանի ընդհանուր տնտեսության մեջ, իսկ առաջիկայում տրանսֆերների նվազման հետևանքներն ավելի ցայտուն և առարկայական կդառնան: Դրա համար էլ ՀՀ իշխանություններն աշխարհով մեկ ընկած փող են ման գալիս՝ ինչ տեսքով դա կլինի կարևոր չէ, կարևորը բյուջեն փող մտնի:
Իսկ նորմալ երկրներում տրանսֆերները պետք է ուղղակի «բոնուս» լինեն այդ պետության բյուջեի համար՝ հավելյալ գումարների հոսքի տեսքով՝ բայց ոչ այդ գումարների հույսին մնալով:
Բայց դա կլիներ, եթե Հայաստանում լիներ մի լուրջ տնտեսական հայեցակարգ, և մենք իմանայինք՝ ո՞ւր ենք գնում, ի՞նչ համար ենք գնում և ի՞նչ արդյունքի ենք հասնելու: Բայց քանի որ դա չկա և մեր ղեկավարների հույսը տրանսֆերների և նման այլ երևույթների վրա է, մեր երկիրն ամեն հարցում տուժող կողմ է լինելու:
Սաթեն Մանասյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 2532 անգամ