«Չեմ հավատում, որովհետև հեղափոխության համար հարկավոր է ժողովուրդ հավաքել, իսկ դրա համար պետք է արթնացնել մարդկանց ինքնագիտակցության մեջ պայքարի անհրաժեշտությունը: Պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նորածին երեխան անգամ բռունցքը պարզած ծնվի, որպես պայքարի խորհրդանիշ: Այդ ժամանակ հեղափոխության կոչերը զարգացումներ կապրեն:Սա փոխաբերական իմաստով եմ ասում, բայց ասածս խորք ունի»,-նշեց Խուդավերդյանը:
Խուդավերդյանը փաստում է, որ պետության և պետականության վերաձևավորման կարիքը անհրաժեշտություն է դարձել:
«Այսօր մենք ապրում ենք այն դառը իրականության մեջ, որ Հայաստանի հանրապետությունում երևացող կամ չերևացող բոլոր ուժերը, պետական մեխանիզմներով, պատժիչ բրիգադներով հանդերձ տանում են ժողովրդին նվաստացնելու, ժողովրդին պետական գործնեությունից հեռու պահելու գիծը:Եթե մենք վերցնում ենք այն հանգամանքը, որ ընդդիմությունը դա պետության մենաշնորհն է ու պետք է զարգանա դիմությանը հակակշիռ, ապա փետք է նշենք, որ Հայաստանում ոչնչացվում է ընդդիմությունը: Քանի որ օլիգարխիկ մեթոդների կիրառումը մեր երկրի մեջ նոր տեսակի մեթոդներ է բերում:Մենք չենք կարող չփաստել, որ ընդդիմությունը ժողովրդի մոտ կորցրել է իր կշիռը: Ժողովուրդը սկսել է մատների արանքով նայել առաջինը ինքը իրեն, ապա և իշխանությանը և ընդդիմությանը»,-տեսակետ հայտնեց Արա Խուդավերդյանը:
Ազատամարտիկը ցավ է ապրում, որ ժողովուրդը սկսել է մեծ արժեքները վաճառել մի քանի գրոշով, որովհետև ընտրությունից ընտրություն այս երևույթը ավելի է ընդգծվում: Ազատամարտիկի խոսքով` վտանգվում է մեր ամենակարևոր արժեքը` պետությունը:
Արա Խուդավերդյանը այս իրավիճակից մի ելք է տեսնում«Աստված չանի, բայց եթե սահմանին պատերազմ սկսի: Թուրքիան ոտնձգություն անի Հայաստանի նկատմամբ ու օլիգարխիան ցույց տա իսկական դեմքը` հայ ժողովուրդը կարթնանա: Ցավ է, բայց մենք համախմբվում ենք միայն այդպիսի իրավիճակում»,-եզրափակեց ազատամարտիկը:
Լուսինե Ղազարյան