Համակարգն այսօր ազատվել է մի «դինոզավրից»
2016-11-01 16:52:00

Մեր նորանկախ հանրապետության քաղաքական մշակույթում, որը տակավին ձևավորման փուլում է և ունի մի շարք անկատար ավանդույթներ, շատ-շատերը մեկ անգամ ստանալով պետական բարձր պաշտոն, այլևս որևէ պարագայում չեն ցանկանում հրաժեշտ տալ դրան: Այս երևույթը կարելի է հաճախակի տեսնել վերջին տասնամյակների մեր պատմության մեջ:

Կան նաև պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի անկախանալու օրից գտնվում են պետական համակարգում ու այնպիսի տպավորություն է, թե այդ պաշտոններն իրենց ամրակցված վիճակում են ծնվել: Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով 1991 թվականից գտնվում է հարկայինի համակարգում ու ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ:

Որպեսզի պատկերացնենք թե ինչ մասշտաբների է հասնում նրա լափածը, կարող ենք հետևյալ դիտարկումն անցկացնել. ՊԵԿ-ը ուտելու համար առավել բարենպաստ պետական օղակներից է, տնօրենի տեղակալի պաշտոնը, առավել բարձրներից, 1991 թվականից աշխատելն էլ այն առավելագույն ժամկետն է, որ հնարավոր է աշխատել այդ կառույցում՝ այսինքն՝ ձևավորման սկզբից:

Հիմա հասկանալի՞ է պարոն Ալավերդյանի ստամոքսի ծավալներն ու ախորժակի մեծությունը:

Հ.Գ. Այսօր ՊԵԿ-ից հայտնել են, որ կաշառակերի հայացքով այս պարոնը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Անուշիկ Աբգարյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 8077 անգամ