10 իր, որոնք դժբախտություն և աղքատություն են բերում
2016-11-01 23:23:00
 10 իր, որոնք դժբախտություն և աղքատություն են բերում

Կյանքի դժվարություններին հանդիպելիս մարդիկ սիրում են մեղադրել ճակատագրին և սկսում են ուշադրություն դարձնել սնահավատություններին: Բայց երբեմն դժբախտությունների և աղքատության գլխավոր մեղավորները հանդիսանում են տան ամենասովորական իրերը:

1. Կոտրված ապակիներ: Ճաքած բաժակները, կոտրված պատուհանները կամ հայելիները խորհդանշում են, որ Ձեր տան պաշտպանությունը կոտրվել է:

2. Հին իրեր: Անհապաղ ազատվեք հագուստից, որն այլևս չեք կրում, ամսագրերից և թերթերից, որոնք չեք կարդում: Եթե չեք ցանկանում Ձեր հին հագուստը դեն նետել, այդ դեպքում բարեգործություն արեք:

3. «Մահացած» իրեր: Առաջին հերթին դեն նետեք բոլոր չորացած ծաղիկները, չորացրած միջատներին, կենդանիների խրտվիլակներն ու այլ նմանատիպ իրերը: Դրանք էներգետիկ վամպիրներ են:

4. Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք 3 տարի է չեք օգտագործել: Նույնիսկ եթե այն նոր է, միևնույնն է, դրա մեջ կա մեծ քանակությամբ բացասական էներգետիկա:

5. Գրպանում և դրամապանակում փոքր աղբ մի պահեք: Փոքր և անպետք իրերը կարող են մեծ դժբախտության պատճառ դառնալ:

6. Դեն նետեք այն բոլոր լուսանկարները, որոնք Ձեզ դուր չեն գալիս: Ձեր բացասական էներգետիկան անմիջապես ընդունում են լուսանկարները և կարող են Ձեզ պատասխան հարվածը հասցնել՝ դժբախտության տեսքով:

7. Անսարք ժամացույց: Եթե Ձեր ժամացույցի սլաքներն այլևս չեն աշխատում, ապա վերանորոգեք այն կամ ազատվեք դրանից. անսարք ժամացույցը վատ նշան է:

8. Անզույգ իրեր: Միայնակ դահուկը, կոշիկը, ձեռնոցը բացասական ազդեցություն կունենան Ձեր անձնական կյանքի վրա: Ազատվեք դրանցից, հակառակ դեպքում երկար ժամանակ չեք կարողանա գտնել Ձեր երկրորդ կեսին:

9. Մաշված ավել: Ֆինանսական դժվարություններից խուսափելու համար դեն նետեք մաշված ավելը:

10. Փոթորիկ ու անձրև պատկերող նկարներ ու լուսանկարներ: Անձնական կյանքում խառնաշփոթից չեք կարողանա խույս տալ, եթե չազատվեք այդպիսի նկարներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Այս նյութը դիտել են - 28989 անգամ