Մեր տեղեկություններով Գրիգոր Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը եւ am.am իրավաբանական ընկերության սեփականատերը, առաջիկայում կարող է անդամակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:
Մենք չկարողացանք իր այդ մտադրությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանից, իսկ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ նրա կողմից անդամակցության դիմում չեն ստացել: Որոշ տեղեկությունների համաձայն Գ. Մինասյանի մուտքն այդ կուսակցություն բացել է նրա գործընկեր եւ ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս Գրիգոր Մինասյանի հետ am.am ընկերության համասեփականատերն է:
Հիշեցնենք նաեւ, որ մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական է տվել իր վաղեմի ընկերոջ՝ Միքայել Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում: Եղբոր հետ խորը տարաձայնություններ ունի նաեւ Գրիգոր Մինասյանը: Մենք փորձեցինք նաեւ Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանի՝ «Համախմբմանն» անդամակցելու վերաբերյալ, բայց նա էլ հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Այս նյութը դիտել են - 7096 անգամ