«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փեսան՝ Էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Թերթը հիշեցնում է, ոչ վերջինին այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը:
«Հայկ Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երիտասարդ խորհրդականներին: Ավելի շուտ Հայկ Հարությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ունի տասնչորս օգնականներ եւ խորհրդականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխատավարձի խորհուրդներ տան վարչապետին»,-գրում է թերթը:
Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 5739 անգամ