Այս պրակտիկան թույլ տա Ձեզ ազատվել բացասական էներգիայից:
Աղը շատ հզոր մաքրող միջոց է: Կուտակված լինելով Երկրի ընդերքում՝ այն իր մեջ կրում է հզոր դրական լիցք, որն ընդունակ է կլանել բացասական էներգետիկան: Դրա համար հին ժամանակներից աղն օգտագործել են տարբեր մաքրող ծեսերի ժամանակ: Այս պրակտիկան թույլ կտա Ձեզ «գցել» Ձեր բացասական էներգիան աղի մեջ:
Եվ այսպես, աղով մաքրվելու ծեսի համար Ձեզ անհրաժեշտ է.
1. Խորը թաս (ցանկացած նյութից, կարևորը, որ Դուք կարողանաք հանգիստ կանգնել դրա մեջ)
2. Աղ (խոշոր, 1 տուփ)
3. 15 րոպեից ոչ քիչ ազատ ժամանակ
Մաքրման ծեսը կատարվում է հետևյալ կերպ.
1. Առանձնացեք:
2. Լցրեք ամբողջ աղը թասի մեջ:
3. Հանեք կոշիկները, գուլպաները և բոկոտն կանգնեք աղով լի թասի մեջ:
4. Սկսեք տրորել աղը՝ պատկերացնելով, թե ինչպես են Ձեր ֆիզիկական մարմնում կուտակված ամբողջ նեգատիվը, բոլոր նեգատիվ էմոցիաները, մտքերը և զգացմունքները, անցնում աղի մեջ: Տրորեք նեգատիվը` աշխույժ և հաճույքով: Կարող եք պարել, ձեռքերով և գլխով շարժումներ կատարել, գոռալ: Մի ամաչեք Ձեր շարժումներից և էմոցիաներից:
5. Երբ կզգաք, որ նեգատիվը դուրս է եկել, մանրամասնորեն թափ տվեք աղը, լվացեք ջրով Ձեր ոտքերը, իսկ աղը թաղեք հողի մեջ` շնորհակալություն հայտնելով, որ այն Ձեզանից վերցրեց նեգատիվը:
Շատ արդյունավետ կլինի, եթե Դուք այս պրակտիկան կրկնեք 21 օր անընդմեջ:
Մի փոքր գաղտնիք. աղը շատ ավելի հզոր ազդեցություն է ունենում, եթե այն գնում է տղամարդ, հինգշաբթի օրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Աղբյուրը` 168.am
Այս նյութը դիտել են - 1718 անգամ