Մաշտոցը կհամբերեր, Բակոն չհամբերեց
2016-11-04 11:11:00

Վարչապետ Կարեն Կարապետյաննը Արցախ էր մեկնել: Նրան ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում է պաշտոնական լրատվությունը, քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սա՝ աշխատանքային հատվածը: Իսկ հետո գալիս է ոչ այնքան աշխատանքային մթնոլորտը, ու տպավորությունն անմիջապես փչանում է:

Բակո Սահակյանը սկսեց գովերգել Կարեն Կարապետյանին, մասնավորապես նշեց նրա ավանդը «սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում, Արցախին ցուցաբերած աջակցության գործում», իսկ հետո՝ ոչ ավելի, ոչ պակաս՝ վարչապետի կրծքին կախեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Ինչի՞ համար պարգևատրվեց Հայաստանի վարչապետը, ո՞ր ծառայության համար: Եթե ծառայությունները մատուցվել էին նախկինում, պիտի շքանշանն էլ տրվեր այն ժամանակ: Եթե պարգևը ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի էր, ապա ինչո՞ւ չէին հանձնել սեպտեմբերի 2-ին:

Եվ վերջապես, սա ի՞նչ տգեղ երևույթ է՝ պարգևները վերածել շքեղության ատրիբուտի՝ արժեզրկելով թե՛ երևույթը, թե՛ այն մարդու անունն ու գործը, որի անվամբ կոչվում է շքանշանը:

Հասկացանք, Բակոն վռազ էր: Բայց Մաշտոցը շտապո՞ւմ էր:

shame.am

Այս նյութը դիտել են - 4820 անգամ