Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դուվութօղլուն կոչ է արել ռազմական կապեր ստեղծել ՌԴ-ի հետ նման միջադեպիրից խուսափելու համար, փոխանցում է РИА Новости գործակալությունը, վկայակոչելով Ռեյթեր գործակալությանը:
«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին բացել ռազմական կապերը, որպեսզի խուսափել նման միջադեպերից: Եկեք բաց պահենք մեր դիվանագիտական կապերը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
«Մենք պետք է նստենք և խոսենք, այլ ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնենք միմյանց հասցեին»,-հավելել է նա:
Ի պատասխան Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Մեր ռազմական կապերը միշտ գույությունն են ունեցել և նրանք նախատեսված են եղել կանխելու նման ողբերգությունները: Այդ կապերը չաշխատեցին և ոչ ռուսական կողմի պատճառով:Ինչպես մենք տեսնում ենք, միջադեպի հանգամանքները ցույց են տալիս, որ ոչ ոք չէր պատրաստվում դիմել առկա կապերի օգնությանը»: