ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղյակ է, որ 8 խորհրդական ունի, պատասխանել է, որ տեղյակ չէ և չգիտի` աշխատանքի գալիս են այդ խորհրդականները, թե ոչ:
Ամփոփենք. առողջապահության նախարարը 8 խորհրդական ունի: Կամ չունի: Որոնք գալիս են աշխատանքի: Կամ չեն գալիս: Որոնք խորհուրդներ են տալիս նախարարին: Կամ չեն տալիս: Որոնք բոլորն էլ աշխատավարձ են ստանում: Կամ... մեկ է, ստանում են: Մեր` հարկատուներիս հաշվին: Ընտիր գործ է: Ոչինչ չանել և փող ստանալ, դա մեր օրերում քիչ պատահող աշխատանք է: Պայմանները դրախտային են: Մեզ մնում է հասկանալ` առողջապահության ներկայիս նախարարը ուրիշ էլ ինչ գիտի կամ չգիտի: Հնարավոր է, որ չգիտի` քանի տեղակալ ունի, քանի քարտուղար, քանի վարորդ:
Այս իրավիճակը մեզ հիշեցնում է հայտնի խորհրդային մուլտֆիլմը: Նման է, չէ՞:
Այս նյութը դիտել են - 2203 անգամ