Ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնություն
2016-11-04 19:24:00

Այսօր` 4-ը նոյեմբերի, 2016թ., մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

 Հարգելի՛ հայրենակիցներ,

 ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել: 


Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը:

Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT)

http://www.ohchr.org/en/hrbodies/cat/pages/catindex.aspx

Այս նյութը դիտել են - 2500 անգամ