Հարցնում եք, թե ինչի հին աստղերը չկան, որովհետև հիմա հին աստղերի համար դժվար է փող աշխատելը, որովհետև իրենք չեն կարողանում ռաբիզոտ երգեր երգեն...
2016-01-08 21:02:00

Մենք չենք ունենա նորմալ շոու-բիզնես, մինչև չհասկանան, որ ժողովուրդը լավ պրոդուկտի է սպասում

 
 

Նոր պտտվում էի ալիքներով, մեկ էլ տեսա նենց բան, որ աչքերիս չհավատացի: «Կիսաբաց լուսամուտներում» հավաքված էին շոու-բիզնեսի աստղեր և քննարկում էին՝ ինչու չի աղմկում Հայկական շոու-բիզնեսը:

Էլ Արմինկան (երգչուհի է) բողոքեց, որ սկսել են իրեն քիչ կանչել, որովհետև ամեն օր 15 նոր մարդ է հայտնվում, Արամեն իր համար նստած լսում էր, Ռազմիկը ընդհանրապես խնդիր չունի, արդեն լավ պրոդուկտ է ներկայացրել: Մի քանի երգիչ-երգչուհիներ էլի բողոքեցին, որ կոնկուրենցիան շատ է ու իրենք չեն երևում շոու-բիզնեսում, քանի որ ինտերնետը նրանց չի թողնում երևան (առաջին անգամ եմ լսում, որ բիզնեսում կոնկուրենցիայից բողոքեն):
Միակ մարդը, ով ճիշտ բան ասեց,դա Արթուր Իսպիրյանն էր, ասում է՝ հարցնում եք, թե ինչի հին աստղերը չկան, որովհետև հիմա հին աստղերի համար դժվար է փող աշխատելը, որովհետև իրենք չեն կարողանում ռաբիզոտ երգեր երգեն, իսկ հիմա մարդիկ ռաբիզ ու ամեն 2 բառը շնորհավոր բառն են սիրում:

Դրել քննարկում են, թե ինչի հները այլևս չեն երևում, թե ինչի Արամեի նման հայտնի երգիչը առիթից առիթ է երևում:

Հ.Գ. Մենք չենք ունենա նորմալ շոու-բիզնես մինչև չհասկանան, որ ժողովուրդը լավ պրոդուկտի է սպասում, քանի որ ժողովուրդը արդեն զզվել է նույն ոճի կլկլոցներից, ոչ կրեատիվ կլիպերից, մեկը մեկից թխած մի տառ փոխած երգերից և ժողովրդի համար ընդհանրապես կապ չունի, թե կատարողը ով է:

Տիգրան Խաչիկյան. Ֆեյսբուք

 

 
 
Այս նյութը դիտել են - 1994 անգամ