Գլխավոր դատախազի կարողությունը ավելի քան 78 մլն է
2016-11-05 00:08:00

Օրերս Բարձրաստիճան Անձանց Էթիկայի հանձնաժողով իր հայտարարագիրն է ներկայացրել նորանշանակ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Հայտարարագրում լրացված են հետևյալ բաժինները :

Վերջինս պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ տիրապետում է հետևյալ անշարժ գույքը՝ Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը և 3 հողամաս :

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 10000000 ՀՀ դրամ, դրամական միջոցները 28,000,000 ՀՀ դրամ: Իսկ ահա վերջում ներկայացված է Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները, համաձայն որի Գլխավոր դատախազը ունի 40,290,073 ՀՀ դրամի կարողություն:

 Ընդհանուր առմամբ նորանշանակ Գլխավոր դատախազի կարողությունը կազմում  է  78,290,073 ՀՀ դրամ:

politik.am

Այս նյութը դիտել են - 3880 անգամ