Լրագրողը չկարողացավ տոլմա պատրաստել Սոցապնախարարի համար2016-11-05 16:20:00
Չեք պատկերացնի, թե երեկ ոնց սիրտս մղկտաց, երբ Սոցապնախարարն ասաց, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է տոլմա կերել:
Վա՜յ, ականջս չլսեր, ողջ մարմինս փշաքաղվեց, ասում եմ՝ էս լի ու բոլ աշխարհում , էս տղեն սոված մնա՞..
Տանը «տրիվոգա» հնչեցրի.
- Ստյո՛պ, շուտ արա, վեր կաց, գնա, քո քոսոտ թոշակը ստացիր, մի քիչ միս առ, բեր տոլմա եփենք, վռազ տանենք, հասցնենք Սոցապնախարարին:
Ստյոպը թե.
- Էդ ո՞վ ա
- Ա՛յ, մարդ, քո գործը չի, ջահել-ջիվան տղա է, սովից մեռնում է, շո՛ւտ արա...
- Բա վարձերը ո՞նց ենք տալու, - իմ ինադու ուշացնում էր ու տնից դուրս չէր գալիս Ստյոպը:
- Լսի՛ր, այնտեղ մա՜րդ է մեռնում, Սոմալիի որբերը նրա մոտ հեչ բան են, դու դեռ հարցե՞ր ես տալիս,- գոռացի ես ու Ստյոպը տան չստիկներով վազեց բանկոմատ:
Ես էլ սկսեցի չուլանում մեր փակած խաղողի թփի բանկան փնտրել:
Քիչ անց մեր «Ձախորդ Փանոսը» եկավ ու ասաց, որ բանկոմատը ոչ մի բան չի տալիս, միայն ինչ-որ կտրոններ են, փողը չկա: Արտակարգ իրավիճակում ընտանեկան ժողով արեցինք ու Տաթոս պարզեց, որ թոշակի նոր հանած քարտը էն չի, բանկը ոնց որ էն չի տվել, ինչ-որ բան սխալ է ու պետք է փոխվի էդ անտեր քարտը:
Էստեղ Ստյոպը սկսեց հիշել բանկի բոլոր աշխատողների ...և այլն...Անիծեց իր բախտը, թրաշվեց ու...քնեց...
- Հանգստացի՛ր, ա՛յ մարդ, ոչինչ, գարի կխաշենք կտանենք կհասցենք մեր Սոցապնախարարին:
Իրենց համար մեկ չի՞, թե մենք ինչ ենք ուտում, իրենք էլ թող էս անգամ տոլմա չուտեն...Կոկորդիլոս ուտեն...
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1747 անգամ