Զինվոր թոռս բանակում` սահմանին մրսում է: Ձմեռային արտահագուստ չեն տվել: Ասում են` չունենք, անցյալ տարվա հները հագեք: Սահմանին կանգնած զինվորը անցյալ տարվա ՔՐՋԸ ո՞նց հագնի:
Նորանշանակ նախարարին հարցնեմ, առանց պատասխանի սպասելու.
Անաստված, էդպես զինվոր ե՞ն պահում, բա բանակին հատկացված բյուջեի փողերը ո՞ւր են գնում, որ ծնողը պիտի 30-40.000 դրամ ծախսի, որ մի «բուշլատ» ու մի «բատինկա» առնի քո զինվորի համար:
Գործազուրկ ծնողը կամ գյուղի հողի մշակը որտեղի՞ց գտնի էդ գումարը, որ բանակում ծառայող իր որդուն տաք շորեր հասցնի, տղան չմրսի, հիվանդանա: Ձեր լակոտներին ձմռանը տկլոր ե՞ք պահում: