Ենթադրվում է, որ ինքնաթիռում 285 մարդ է եղել: Վթարված ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Պեկին: Այն պետք է Պեկին ժամաներ հունվարի 8-ի առավոտյան, սակայն գիշերն այս չվերթը կորել է ռադարների տեսադաշտից: Այս մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները: Նրանք գրում են, որ վթարի հնարավոր պատճառը վատ եղանակային պայմաններն են: Ահաբեկչության տարբերակը դեռևս չի դիտարկվում:
Դեպքի վայր են ժամանել փրկարարական ջոկատներ: Դեռևս հստակ չի նշվում, թե որքան ուղևոր կար ինքնաթիռում: Վաճառվել էր 285 տոմս, սակայն թե քանի ուղևոր է բարձացել ինքնաթիռ, առայժմ հայտնի չէ: Ուղևորների ճշգրիտ թիվն իմանալու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ռուսական ԶԼՄ-ները դեռևս չեն արձագանքում դեպքին:
Այս նյութը դիտել են - 3355 անգամ