Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են
2016-11-06 01:07:00

Ում ծառայում է, նրանք էլ գնահատում են

Ռուսաստանն այսօր նշում էր Ազգային միասնության օրը: Եվ ահա այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատերի թվում շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

 «Հարգելի Արա Արշավիրի, շնորհավորում եմ Ձեզ Ազգային միասնության տոնի առթիվ: Մենք անկեղծ սիրում ենք Ռուսաստանը, հպարտանում նրա հարուստ պատմությամբ, յուրահատուկ հոգևոր ժառանգությամբ: Հարգում ենք հայրենասիրության ավանդույթները և քաղաքացիական պարտքի գերագույն ըմբռնումը, որոնք խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ: Վստահ եմ, որ այդ անսասան բարոյական ուղենիշների և արժեքների հարատևությունը պետական և հասարակական միաբանության ամուր հիմքն է: Մեր առաջընթացի գլխավոր պայմանը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և ամենայն բարիք»:

Արա Աբրահամյանն անկեղծորեն ուրախանալու և հպարտանալու պատճառ ունի նման ուշադրության համար: Բայց Աբրահամյանը (եթե, իհարկե,հարկ համարի) նաև լուրջ մտորումների առիթ պիտի ունենա այս դեպքից հետո: Բանն այն է, որ նա իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում երբեք նման նամակ ու շնորհավորանք չի ստացել բուն հայրենիքից՝ Հայաստանից: Երբեք և ոչ ոք հարկ չի համարել Աբրահամյանին հիշել մեր ազգային տոների ժամանակ: Իսկ սա այլ բան չի նշանակում, քան այն, որ Արա Աբրահամյանը չի համարվել Հայաստան երկրով, նրա հարուստ պատմությամբ, յուրահատուկ հոգևոր ժառանգությամբ հպարտացող մարդ, մի բան, որը սիրով արել է օտար երկրում և արժանացել է գնահատանքի: Եվ ուրեմն կարիք չկա, որ ամեն առիթով նա հայտարարի, թե իր Հայրենիքի նվիրյալ զավակն է: Ռուսաստանում այդ բանը կարող է հանգիստ ասել, որովհետև դա փաստում են ուրիշներն էլ, ընդհուպ Պուտին:

shame.am

 
Այս նյութը դիտել են - 3150 անգամ