Զարմանալի համայնք է լոսանջելեսյան համայնքը...2016-11-06 11:49:00
Զարմանալի համայնք է լոսանջելեսյան համայնքը:
Շաբաթը՝ 7 օր 24 ժամ հեռուստաալիքներով միայն երգ են լսում: Մեքենաների մեջ նույն բանը, խնջույքներում նույն երգերը, հետո էլ՝ նորից տոմս են գնում տարբեր արժեքների և թանկ, որպեսզի ներկա լինեն մի համերգի, որտեղ Հայաստանից եկած կամ այստեղից իրենց միացած երգիչներին նայեն՝ թե ինչպես են ֆոնոգրամա երգում:
Եվ իրենցից շատ գոհ, համերգից հետո, կամ ընթացքում , ողողում են սոցիալական կայքերը այդ համերգին իրենց ներկա լինելու փաստը:
Ու ո՛չ մի գեղագիտակական հաճույք, էլ չե՛մ խոսում մշակութային արժեքի մասին:
Հիմա ՝մեր մասով:
Երբ համերգ ես դնում, որտեղ կենդանի պարում են այս համայքում ծնված, մեծացած երիտասարդներ, որոնք չեն զիջում Հայաստանյան մի շատք հեղինակավոր կոլեկտիվներին և ներկայացնում եմ մեր ազգաին պարը՝ 200-ից ավել կողմնակի հանդիսատես չունես: Եվ երբ հարց ես տալիս ինչո՞ւ չեք գալիս, պատասխանը նույնն է՝ «...էլի ձեր քոչարին եք պարում»: Մենք, գոնե մեր «Քոչար»-ին ենք պարում, ոչ թե ձեր նման օտարի երգը հայերեն անկապ բառերով երգը երգում:
Հարգանքս այն մեկ կամ երկու հարյուր հանդիսատեսին և բոլոր այն հովանավորներին, ովքեր օգնում են մեզ՝ պահելու այս օտար ափերում ազգային պարը:
Ու ես այնքան ուրախ եմ, որ պարը ամեն մարդու հասկանալու բանը չի: Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Զվարթնոց» պարախմբի ղեկավար՝ Վարդան Աղաջանյանը
Այս նյութը դիտել են - 4688 անգամ