Հիմա ինչի՞ եք այս կնոջը ծաղրում, ա՛յ տականքներ...
2016-11-06 12:55:00
Այս տեսանյութի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հակոբյանը գրել է իր մեկնաբանությունը.
Սա ի՞նչ ստոր ցինիկություն էր: Ինչի՞ են խոսեցնում այս կնոջն իրենց համաժողովին: Չեն լսում նույնիսկ ինչ է խոսում:
Մոռացե՞լ են, որ հենց իրենք են սպանել Ադամին ու մնացածին:
Մոռացե՞լ են, որոնք էին Ադամին անզեն ու անպաշտպան թողել թշնամու դեմ:
Մոռացե՞լ են, որ հենց իրենք կրակելու հրաման չէին տալիս:
Մոռացե՞լ են, որ գիտեին հարձակման մասին, բայց դավադրաբար երեխեքին թողել էին մեռնելու:
Մոռացե՞լ են, որ երեխեքի արյունով պահած հողերը հայտարարեցին անպետք հողեր:
Մոռացե՞լ են, որ պատրաստ էին Արցախի ազատագրված տարածքները հանձնելու թշնամուն, քանի դեռ Սասնա Ծռերի ապստամբությունը չկանխեց հերթական դավաճանությունը:
Հիմա ինչի՞ եք այս կնոջը ծաղրում, ա՛յ տականքներ:
Դուք ե՛ք սպանել նրա որդուն ու մնացած զինվորներին: Ձեր բոլորի հարստությունը շաղախված է այս զոհված երեխեքի արյունով: Ձեզ թվում է մոռացե՛լ ենք ամեն ինչ:
Ոչին չի մոռացվել, հերթով պատասխան եք տալու:
Տեսանյութը՝  news.am-ի

Այս նյութը դիտել են - 7479 անգամ