Թրամփին հեռացրել են Twitter-ից. The Hill
2016-11-07 00:48:00

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական էջում աշխատելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել է The Hill թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այլեւս չի վերահսկում իր էջը, իսկ բոլոր հաղորդագրությունները նրա օգնությամբ պատրաստում եւ թողարկում են մամուլի գծով խորհրդականները:

«Սոցիալական ցանցերում Թրամփի էջերն ավելի քան 13 միլիոն ընթերցողներ ունեն, եւ քաղաքական գործիչը դրանք բազմիցս օգտագործել է իր քաղաքական հակառակորդներին արատավորելու եւ ընտրողներին իր դիրքորոշումների առթիվ չզտված հայացք ներկայացնելու համար»,- գրել է հրատարակությունը: Սակայն, ինչպես նշված է, Twitter-ում նրա սուր արտահայտությունները «հաճախ գլխացավի աղբյուր են դառնում նախընտրական շտաբի համար»:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Այս նյութը դիտել են - 6138 անգամ