Օրերս Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի հանձնաժողով, իր հայտարարագիրն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ՝ Հայկ Ասլանյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է 2016թ-ի հոկտեմբերի 12-ից :
Համաձայն հայտարարագրում լրացված բաժինների տվյալնների պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա է հետևյալ անշարժ գույքը՝ 1.Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով կառույցը, 2.Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը:
Որպես շարժական գույք նշված է VOLKSWAGEN PASSAT CC 1.8 ավտոմեքենան :
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հետևյալն են՝ 3,000,000 ՀՀ դրամ և 17,000 ԱՄՆ դոլար:
Իսկ ահա Ասլանյանը պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 6,608,488 ՀՀ դրամ:
Հարկ ենք համարում նշել, որ Հայկ Ասլանյանինը կնոջ՝ Մարինե Թաթոյանի կարողությունը ավելի շատ է քան ամուսնունը:
Այսպես օրինակ՝ Մարինե Թաթոյանի դրամական միջոցները դեռևս 2014 թ.ին ներկայացված հայտարարագրի համաձայն հետևյալն է ՝ 11,000,000 ՀՀ դրամ, 57,000 ԱՄՆ դոլար և 43,000 Եվրո, իսկ հարկային տարում վերջինիս եկամուտները կազմել են 2,596,903 ՀՀ դրամ :
Ընդհանուր առմամբ ըստ հայտարարագրորում տեղ գտած տվյալների ամուիսներրի միասնական եկամուտը կազմում է ավելի քան 72000000 ՀՀ դրամ:
Այս նյութը դիտել են - 1199 անգամ