Ոչ մեկի մտքով երբևէ չի անցնի պատասխանատվության կանչել Տիգրան Սարգսյանին՝ պետության միջոցներն այսպես փոշիացնելու համար
2016-11-07 10:27:00
Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի ու երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի լուծարման հարցը, իր այս հանձնարարությամբ գործադիրի ղեկավարը նախ և առաջ արձանագրում էր, որ հիշյալ կառույցները ավելորդություններ են, ու դրանց բացակայությամբ աշխարհը ոչ միայն չի քանդվի, այլև կդառնա ավելի տանելի, էլ չենք ասում, որ արդյունքում էլ կտնտեսվի ավելի քան 190 միլիոն դրամ:
Կարապետյանի հրահանգը կատարվեց: Արդեն լուծարվել են երեք ԾԻԳ` Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակը, Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակը և Սպորտի ու երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակը:
Բայց տեսեք, թե այստեղ ինչն է ամենահատկանշականը: Թվարկված երեք կառույցներն էլ լույս աշխարհ էր բերել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր ղեկավարման տարիներին: Ստացվում է, որ այս անպետքության ու ավելորդության բեռը հենց նա էր կուտակել երկրի ուսերին՝ տարիներ շարունակ պարտադրելով վատնել հսկայական միջոցներ՝ առանց որոշակի արդյունքի:
Իհարկե, ոչ մեկի մտքով երբևէ չի անցնի պատասխանատվության կանչել Տիգրան Սարգսյանին՝ պետության միջոցներն այսպես փոշիացնելու համար:
 Ի դեպ, նշված երեք ԾԻԳ-երը դեռ նրա ողջ ժառանգությունը չեն: Շուտով այս ցանկը կավելանա ու կրկին կհիշատակվի նախկին վարչապետի անունը: Իսկ եթե բանը հասնի նրա բոլոր վնասարարությունների թվարկմանը, ապա դրա համար շատ օրեր ու շաբաթներ կպահանջվեմ:
shame.am
Այս նյութը դիտել են - 1115 անգամ