«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվից տուժած մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նորակառույց շենքերում նրանք տարիներ առաջ բնակարաններ են ձեռք բերել, սակայն այդպես էլ տան սեփականատեր չեն դարձել։
«2007-ին շենքը սկսվել է կառուցվել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվից կողմից, նորմալ առուվաճառքի պայմանագրեր են կնքել մեզ հետ, մենք գումարները վճարել ենք բնակարանի համար, երկու տարի հետո մեր բնակարանները գրավի տակ են դրել վաշխառուների մոտ…
Իմ վաշխառուն՝ Գագիկ Առաքելյանը, որը Ազգային անվտանգության աշխատակից է, ինքն արդեն իսկ վտանգ է ներկայացնում ազգի համար… Մենք մնացել ենք փողոցում,»- այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչ Արուսյակ Վանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: