Մնացական Բիչախչյան. «Կսպասեմ իմ տան վրա եկողին»...
2016-01-09 00:25:00

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը (լուսանկարում) ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի տան մոտ կազմակերպված բողոքի ցույցին, որի առիթը նաեւ նրա ֆեյսբուքյան վիրավորանք պարունակող գրառումն էր՝ գրել է. «Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր ընտանիքը, մեր տունը մեր սրբությունն է: Ոստիկանի տունն էլ բոլորի նման սրբություն է: Ամենևին չանդրադառնալով ֆեյսբուքյան փոխադարձ վիրավորանքներ հասցնելու փաստին, հարկ եմ համարում նշել, որ ոչ մի ձևով արդարացում չի կարող ունենալ այն, որ վիրավորվելով ոստիկանի խոսքից՝ պետք է ոտնձգություն կատարել նրա բնակարանի հանդեպ: Ի՞նչ է, կարող է ինչ-որ մեկը կգտնվի՝ հակառակը կփորձի համոզել, որ ոստիկանի տունը իր համար սրբությո՞ւն չէ: Խոսքս ուղղում եմ հիմնականում այն նողկալի հայտարարություններ տարածողներին, ովքեր կոչեր են անում elections.am կայքից հանել հասցեները և գնալ ոստիկանի տան վրա: Ես ել եմ ոստիկան և դժվարություն մի կրեք, ով կցանկանա հասցես կտամ, և կսպասեմ իմ տան վրա եկողին…»: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/01/05/644856/?

Այս նյութը դիտել են - 1847 անգամ