5 բան, որ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես....
2016-01-09 02:18:00


5 բան, որ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես

Մենք սովոր ենք լսել, որ ձուն խոլեստերինով հարուստ սնունդ է, որը ծանր է լյարդի համար։ Շատ մարդիկ նույնիսկ ամբողջովին բացառում են դրա օգտագործումը սննդակարգից՝ անհանգստանալով առողջության համար։

Այսօր, դիետոլոգների հետազոտության համաձայն, ձուն անհրաժեշտ ու պարտադիր սնունդ է մարդու սննդակարգում։ Միայն շաքարախտով ու ալերգիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց սննդակարգից։ Իսկ մյուսների համար այս սննդամթերքն անգին է, և ահա թե ինչու.
 
вареные яйца
 1  Ձուն հեշտամարս սննդամթերք է։ Ձվի սպիտակուցն օրգանիզմը մարսում է 98 տոկոսով։ Սա նոր բջիջների կազմավորման համար հրաշալի կառուցող նյութ է։ Ձվի օգտագործումը կարևոր է մկանային աճի և առողջ մակարդակում դրա պահպանման համար։
Օրական մեկ ձվի օգտագործումը կօգնի նիհարել։ Սնուցող սպիտակուցային այս սննդամթերքը նպաստում է արագ հագեցմանը, ախորժակի նվազեցմանը և նյութափոխության լավացմանը։ Ձուն հատկապես օգտակար է նախաճաշին։ Սա կօգնի օրգանիզմում կարգավորել սովի հորմոնը (գրելին), չչարաշահել սնունդն ու հրաշալի ինքնազգացողություն ունենալ։
 2  Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձուն վիտամինների մի ամբողջ համալիր է։ Մեկ ձվի մեջ կարելի է գտնել վիտամին А-ի օրական չափաբաժնի 5 տոկոսը և վիտամին D-ի 10 տոկոսը, ինչպես նաև այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են Ֆոսֆորը, երկաթը, ցինկը, յոդը, ռետինոլը և ռիբոֆլավինը։
Օրական մեկ ձու ուտելու դեպքում կարելի է չանհանգստանալ աչքերի առողջության համար։ Լյուտեին կոչվող հակաօքսիդանտը պաշտպանում է աչքերի մկանները տարիքային դեգեներացիայից, իսկ վիտամին A-ն կանխում օրվա մութ ժամերին «հավի կուրությունից»։
 3  Ձուն պաշտպանում է օստեոպորոզից։ Պինդ եփած ձուն ամուր ոսկրեր կերաշխավորի օրգանիզմի համար։ Թույլ ոսկրերի խնդիրը ցավոտ է շատ մարդկանց համար, հատկապես 40-ն անց կանանց համար։  Հարկ է դիմել կանխարգելիչ այս միջոցին՝ առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար։
 4  Ձուն լավացնում է ուղեղի աշխատանքը։ Ձուն իր մեջ խոլին է պարունակում, որն իսկական սուպերմթերք է ուղեղի համար։ Այն օգնում է լավացնել հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը և արագ արձագանքելու կարողությունը։ Մտավոր աշխատանք կատարող մարդկանց համար այս սնունդը պարզապես պարտադիր է։ Եթե երեխան 3 տարեկանից հետո ալերգիա չունի, չափազանց կարևոր է ամեն օր մեկ ձու ուտել ուղեղի զարգացման ու հորմոնալ առողջ ֆոն ունենալու համար։
 5  Ձուն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը։Ձվի օգտագործումից արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրանա։ Խոլեստերինը ձվի մեջ հավասարակշռված է դրա մեջ առկա ֆոսֆատիդների շնորհիվ։ Ֆոսֆատիդները խանգարում են անոթներում աթերոսկլերոտիկ սկավառակների առաջացմանը։ 
Խորհուրդ է տրվում եփած ձու ուտել առանց բուսական կամ սերուցքային յուղի։ Սա 100 տոկոսով կպաշտպանի օրգանիզմը լյարդի խնդիրներից։
Ուշադրություն դարձրեք. ձվի բարակ կեղևը հուշում է ձվի սննդային ցածր արժեքի մասին։ Սակայն ձվի գույնը ձվի որակի հետ կապված չէ։
 
 
http://blognews.am/
Այս նյութը դիտել են - 2018 անգամ