Էսպես հավաքված գումարն ուտել չի լինի...
2016-11-10 12:10:00
Եթե ես լինեի զինծառայողի մայր, որը կդառնամ 11 տարի հետո, եթե լինեի զոհված, հաշմանդամ կամ կարիքավոր զինծառայողի ծնող հենց վաղը կզանգահարեի ՊՆ ու կխնդրեի 1000 դրամի օրինագիծը հանել կամ չեղարկել: Կառավարության նիստում օրենքի հրապարակումից հետո այն դարձավ զավեշտի առարկա, ու ես որպես ծնող, հաստատ չեմ ցանկանա էսքան անեծքով հայհոյանքով ու դժգոհությամբ տրվող գումարը հասներ որդուս: 
Էսպես հավաքված գումարն ուտել չի լինի: Նաեւ հասկանում եմ մեր ազգաբնակչության դժգոհությունը, որի աչքի առաջ ՊՆ գնացող եկող գերշքեղ մեքենաներն են, հաստավիզ գեներալներն ու նրանց բիզնեսը: Մի գուցե շտապե՞լ են
Մի գուցե օրենքը լրամշակման եւ հանրային քննարկման կարիք ուն՞ի:
Հայը վատը չէ...ուղղակի չի հավատում, որ էտ գումարը կհասնի հասցեատիրոջը: Այ էտ հավատը վերականգնեք...ու կտեսնեք 1000 չեն տա...ավելի շատ կտան....ասածս նաեւ ինձ էլ է վերաբերում....
Լիլիթ Աղաջանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 5563 անգամ