ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել․ «Ժողովուրդ»2016-11-10 22:38:00
«Ժողովուրդը» գրում է.
«Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ վերջին շրջանում մահացած 15 ծննդկաններից երկուսի հարազատների միջեւ տեղի ունեցած հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ ներկաներից մեկը նախարարին հարցրել է` ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Հարցին շտապել է պատասխանել հանդիպմանը ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով այդ ընթացքում նախարարի խոսափողի դերն է ստանձնել: Ըստ փոխնախարարի` հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերացվել են: Ի պատասխան հարցի` ինչ խախտումների մասին է խոսքը, փոխնախարարն առաջարկել է երկուշաբթի օրը այցելել ԲԿ եւ տեղեկանալ տեղում: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել: Մասնավորապես, այստեղ վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել: Օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել եւ այլն»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 4801 անգամ