Հիլարի Քլինթոնն իր պատության մեջ մեղադրել է Հետախուզության դաշնային բյուրո՝ FBI-ին:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, շաբաթ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ FBI-ի պետ Ջեյմս Քոմեյը բարձրացնելով իր էլեկտրոնային նամակների հարցը, առիթ ստեղծեց պարտության համար:
Քլինթոնը նշել է, որ Կոնգրեսին ուղղված Քոմեյի նամակը ժողովրդի մոտ անհիմն կասկածներ առաջացրեց և ազդեց ընտրությունների արդյունքների վրա:
«Նոյեմբերի 6-ին՝ նախագահական ընտրություններից երկու օր առաջ FBI-ն ինձ անմեղ ճանաչեց, սակայն հենց այդ ցնցումը խափանեց ընտրարշավի դրական ընթացքը»,-հայտարարել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:
Հիլարի Քլինթոնի ընդգծմամբ, նրա հանրապետական մրցակիցը կարողացավ այդ առիթն օգտագործել հօգուտ իրեն և հաղթել:
Այս նյութը դիտել են - 5518 անգամ