Հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պարտավոր է թվով 1200 մասնակիցների համար տոնական միջոցառում կազամակերպել 2017 թվականի հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը:
Համերգը նախատեսված է անցկացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դահլիճը կվարձակալվի 3 օրով, սակայն համերգը կլինի միայն հունվարի 28-ին: Նախատեսված է վարձակալել ձայնային եւ լուսային հավելյալ սարքավորումներ, վճարել նաեւ դրանց սպասարկման համար:
3 օրով կվարձակալվի 70-ից 80 քմ մեծության Լեդ էկրան եւ կվճարվի դրա սպասարկման համար: Ընդհանուր գումարից կվճարվի նաեւ բեմի ձեւավորման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների վարձակալության եւ մոնտաժման, համերգային բեմի դեկորացիաների, շքամուտքի ձեւավորման համար թվով 8 թեմատիկ պաստառների համար: Կվճարվի նույնիսկ այդ Լեդ էկրանի համար անիմացիոն պատկերների պատրաստման համար:
Համերգին մասնակցող 10 մենակատարը, 2 հաղորդավարը, 6 պարային եւ երգի համույթը եւ 2 նվագախումբը կվճարվեն, սակայն պայմանագրում նրանց ծառայությունների արժեքի մասին որեւէ նշում չկա: Համերգը կտեւի 1.5 ժամ, որի ընթացքում կրծքանշաններ, օրացույցներ կբաժանվեն եւ տեսանկարահանում կիրականացվի:
Վերը նշված բոլոր ծառայությունները վճարովի են եւ ներառված են մեկ պայմանագրում: Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է, որ այդ 50 միլիոնը վճարի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի 10-ին:
armtimes.com