«Մուսալեռ» համալիրում զինված միջադեպին մասնակից է եղել «Անելիք» բանկի մասնաճյուղի կառավարիչը...
2016-01-09 18:30:00
 
«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

 Պարզվում է, որ հյուրանոցային համալիրում «իրենց լավ զգացած» անձանց մեջ եղել է նաև, ոչ ավել ոչ պակաս, բանկի կառավարիչ:

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, մասնակից է եղել նաև «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ՝ 42- ամյա Արմեն Պառավյանը:

 Հյուրանոցա-ռեստորանային համալիրում  Պառավյանի և մեկ այլ անձի կողմից ոչ միայն հայհոյանքներ է հնչել Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի հասցեին, այլև՝ բռնություն է կիրառվել:

 «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Արմեն Պառավյանը և Խորեն խաչիկյանը որպես մեղադրյալ են ներգրավել:

 Հիշեցնենք, որ հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև՝ վերջինիս կանչով համալիր եկած Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն  Խլղաթյանի նկատմամբ: 

Վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա.Բաբայանը,  իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի ուղղությամբ:  

 Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաև Ս.Խլղաթյանի ուղղությամբ և փորձել կրակել, սակայն ատրճանակը խափանվել է և հանցագործությունն ավարտին չի հասցրել: 

 Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Ա.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավել և միջնորդություն է ներկայացվել դատարան`  նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

www.lragir.am

Այս նյութը դիտել են - 1641 անգամ