Քաղաքացիներից 1000 դրամ խնդրող ՊՆ նախարարի կինը միլիոնատեր է
2016-11-14 00:40:00
Վերջին օրերին քննարկումների կիզակետում հայտնվեց  ՊՆ-ի կողմից ներկայացված,զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու նախագիծը:
Վերջինս, իր հետ բարձրացրեց բողոքի և տարատեսակ մեկնաբանությունների մեծ ալիք:
Միլիոնների  հասնող և անցնող կարողություների տեր մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, այդ 1000 դրամը  իրենց ոչինչ չի ներկայացնում, իսկ եթե համադրենք մեր մյուս ցավալի իրականության հետ, ըստ որի  պաշտոնական վիճակագրության տվյալներով, մեր երկրի բնակչության մեկ երրորդը կամ՝ ավելի քան 900 հազար մարդ աղքատ է, նրանցից ավելի քան 400 հազարը շատ աղքատ է, իսկ ավելի քան 80 հազար մարդ՝ ծայրահեղ աղքատ է  կգանք այն համոզման, որ վերջիններիս զգալի մասի  համար 1000 դրամը կյանքի ու մահու պես անհրաժեշտություն է:
 ՀՀԿ-ական միլիոնոտերերի թևը, ոչ միայն կողմ է այս նախաձեռնությանը, այլ նաև նրանցից շատերը վիրավորանքների միջոցով են ուզում «թասիբի» գցել 1000 դրամ չունեցող հասարակությանը:
 1000 դրամի  նախաձեռնությունը, շատ հիացմունքով կառավարությունը ներկայացրած ՊՆ նախարարի կնոջ, տարեց տարի պրոգրես ունեցող կարողոությունը հետևյալն է :
Վիգեն Սարգսյանի կին` Լուսինե Գալաջյանը,  համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի `  2011 թվականի հայտարարագրով ունեցել է 20 000 դոլար և 6 711 000 դրամ: 2011 թվականին նա իր անունով չի ունեցել գրանցված անշարժ գույք:
Իսկ ահա 2013 թվականին նրա կարողությունը շշետակի աճ է արձանագրել ` նա 47 միլիոն դրամով գնել է բնակարան և 3 միլիոնով ավտոտանակ: Նույն տարում նա մեկ այլ բնակարան վաճառել է 72 800 000 դրամով, իսկ ավտոտնակը 7 200 000 դրամով:
 2015-ին նրա կարողությունը կրկին կրճատվել է կազմելով ավելի քան 4 800 000 դրամ և 26 000 դոլար:
 Նկատենք, որ մեր երկրում համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այն կազմում է 55 000 ՀՀ դրամ, իսկ տարեկան շուրջ 660 000 ՀՀ դրամ:
 Այս դեպքում մեկնաբանություններոն ավելորդ են:
politik.am
Այս նյութը դիտել են - 1420 անգամ