Արմենչիկի դեպքում ամեն-ինչ ստացվում է ճիշտ արմենչիկավարի....
2016-11-15 01:26:00
Վաստակավոր երգչի կոչմանն արժանանալուց հետո Արմենչիկը սկսել է «վաստակավոր» գործունեություն ծավալել: 
Իսկ այդ ճանապարհի առաջին քայլը կատարեց այն ժամանակ, երբ ԼՂՀ ՊՆ զորամասերից մեկում նա զինվորներին ցուցադրաբար շարք կանգնեցրեց՝ մի տոպրակով ծխախոտ ու քաղցրավենիք բաժանելու համար:
Ամեն-ինչ ստացվեց ճիշտ արմենչիկավարի ու իր երգերի պես ռաբիս, իսկ PR-ն արժանացավ հասարակության քննադատությանը:
Հիմա վաստակավոր երգիչն այլ բիզնեսով է զբաղված, օրինակ՝ օդից կախված լուրերի համաձայն, նա ԱՄՆ-ում սկսել է 500-600 դոլար արժողությամբ ժամացույցների վաճառք կազմակերպել՝ պնդելով, որ հասույթի 10-15 տոկոսը ուղղվում է հայոց բանակին, ասում են՝ լավ էլ ստացվում է:
Իսկ արդեն ֆեսբուքյան իր պաշտոնական էջում կարելի է տեսնել՝ կրկին Արցախի ու Հայաստանի նկատմամբ ունեցած Բարեգործության քողի տակ, Եվրոպայում` Ֆրանսիայի երեք քաղաքներում նախատեսված իր համերգների շարքը:
Այս ամենը չէր հետաքրքրի, եթե Ֆրանսիայի Հայ Հեղափոխական Դաշնակցության «Նոր Սերունդ» երիտասարդական շարժման կազմակերպած այդ համերգային գովազդային պաստառներին (ֆլայեր) գրված չլիներ, որ համերգի հասույթը տրամադրվելու է ի պաշտպանություն Արցախին և Հայ զինվորներին:
Հարց է առաջանում, արդյո՞ք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղյա՞կ է , որ հերթական անգամ Արմենչիկը վիրավորում է Հայ Զինվորին: Ո՞վ է տեսել, որ բացեիբաց, Եվրոպաներում համերգի տոմս վաճառելու համար, նման ստոր քայլի գնան՝ շահարկելով Հայոց Բանակի անունը:
Եթե ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկանալով այս ամենին համապատասխան միջոցներ չկիրառի՝ նշանակում է, որ հենց իր թույլտվությամբ և թողտվությամբ է Բարեգործության անվան տակ շահարկվում Հայ զինվորի անունը:
Բարեգործությունը մարդասիրական քայլ է, եթե նպատակը ծառայում է իր առաքելությանը: Բայց Արմենչիկի պարագայում հանրությունն ընդհանրապես իրազեկված չէ, թե Բարեգործությամբ զբաղվող սույն վաստակավոր երգիչն այդ անվան տակ ստացած գումարները որտե՞ղ է փոխանցելու....
Նշենք, որ նոյեմբերի 17-ին սույն Արմենչիկը նաև հանդես է գալու Աբու-Դաբիի Rotana Beach հյուրանոցի «Al Thuraya» մեծ սրահում «Habibi» երգացանկի շարանով: Հուսով ենք, որ արաբ ժողովուրդը բարձր կգնահատի արաբական երգեր կատարելու նրա վաստակը, և Քալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի կողմից կշնորհվի կոչում՝ արաբական աշխարհում որպես «լեփ-լեցուն» դահլիճներ լցնող երգչի:

Հ. Գ. Ցավալի է, բայց և փաստ, որ Հայոց Բանակը որոշ մարդիկ դարձրել են բիզնես պրոյեկտ, որը թույլատրելի չէ:
Այս նյութը դիտել են - 1566 անգամ