Միքայել Մինասյանի դիրքերը թուլանում են2016-11-15 14:18:00
Կարեն Կարապետյանի նշանակմամբ Սերժ Սարգսյանի և նրա դեսպան փեսայի դիրքերն իսկապես թուլացել են: Նրանց կողմից նշանակված կադրերը ազատվում են մեկը մյուսի հետևից:
Կարեն Կարապետյանի գալով փոփոխություններ կատարվեց նաև նախագահի ապարատում: Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը:
Նշանակվելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը իր տեղակալ Ալիկ Հարությունյանի հետ միասին, սկսեց իր վերահսկողության տակ վերցնել մեդիա դաշտը:
Առաջին քայլերն արդեն իսկ արված են՝ օրերս աշխատանքից ազատվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը, որը Միքայել Մինասյանի թիմի անդամ էր և Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրը:
Փաստորեն, Արմեն Գևորգյանը Մինասյանի թիմի ազդեցության տիրույթից հանում է Հանրային Հեռուստաընկերությունը, որը երկար տարիներ գտնվում էր նրանց ազդեցության գոտում:
Սրան հետևելու են նոր քայլեր, որոնք ամեն անգամ նոր լծակներից զրկելու են Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին:
Ալթունյանն այսօր արդեն նոր պաշտոնի է նշանակվել: Նա իհարկե չի ունեցել մի քանի այլ առաջարկներ, ինչպես ինքն էր հայտարարում վերջին օրերին:
Այդ է պատճառը, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ազատվեց աշխատանքից, որպեսզի Ալթունյան առանց աշխատանքի չմնա:
politik.am
Այս նյութը դիտել են - 4848 անգամ