Արթուր Գևորգյանն առաջիններից էր, որ Երևանում շրջում էր բենթլիով...
2016-11-15 15:49:00

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախյան պատերազմի հերոս Սամվել Գևորգյանի որդին` Արթուրը, մինչ Դավթաշենի թաղապետ կամ պատագամավոր ընտրվելը, մինչ Վլադիմիր Գասպարյանի դստեր հետ ամուսնանալը, արդեն իսկ սեփական քրտինքով բիզնեսներ էր կայացրել և Երևանում շրջում էր բենթլիով: Եթե նույնիսկ Արթուր Գևորգյանը ամառանոցներ ձեռք բերեր ԱՄՆ-ում, նա վստահաբար կարող էր ցույց տալ այն ֆինանսական աղբյուրները , որոնք առաջացել են սեփական բիզնես գործունեության արդյունքում, բայց պատգամավորը հերքում է, որ անշարժ գույք ունի նահանգներում, ինչը նշանակում է , որ նա իսկապես չունի անշարժ գույք, և մյուս կողմից` ինչ-որ մարդիկ փորձում նման լուրեր տարածելով վարկաբեկել պատգամավոր Արթուր Գևորգյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ի դեպ, 16 տարեկանում Արթուրը իր հոր ջոկատի տղաների հետ զենքը ձեռքին կանգնած էր առաջին գծում , դա կարող են փաստել ջոկատի տղաները, և անբարոյական է մեղադրել արցախյան պատերազմի հերոսի որդուն , որ նա չի ծառայել հայրենի բանակում: Որքան մոտենան ընտրությունները, այդքան փորձ է արվելու վարկաբեկել հեղինակություն ունեցող մարդկանց , բայց երբ մարդը ազնիվ է , արդար` նրան հնարավոր չէ վարկաբեկել:
Եվ ամենակարևորը Արթուր Գևորգյանին իր համայնքի բնակիչները հիմնականում հարգում են` համարելով իրենցից մեկը:
Այս նյութը դիտել են - 1615 անգամ