Hayeli.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունների մեջ կնճիռներ են ի հայտ եկել, թեպետ նախկինում այդ հարաբերությունները եղել են բավականին մտերմիկ ։
«Սեւ կատուն» անցել է հայտնի արագաչափերի ու կարմիր գծերի առիթով Կարեն Կարապետյանի նախաձեռնության պատճառով, որի արդյունքում արագաչափերի եւ կարմիր գծերի համար տուգանքներն ու վճարներն այսուհետ անցնելու են ոչ թե ոստիկանության արտաբյուջե, ինչպես նախկինում էր, այլ պետական մարմիններ։
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Կարապետյանի եւ Գասպարյանի միջեւ անգամ լարված առանձնազրույց է եղել, որից հետո Գասպարյանը գանգատվել է Սերժ Սարգսյանին։
Այս նյութը դիտել են - 4817 անգամ