«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏԻՄ ընտրություններից հետո շարունակում են ծայրաստիճան լարված մնալ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները:
Չնայած ժամանակին նրանց հարաբերությունները մեղրի նման քաղցր ու ծորուն էին, այժմ երբեմնի բարեկամները հնարավոր բոլոր մեթոդներով պայքարում են միմյանց դեմ: Ժամանակին Ղուկասյանը քաղաքապետ դարձավ մարզպետի աջակցությամբ, մինչդեռ այժմ հեռացավ նույն այդ մարզպետի ձեռամբ:
«Փաստի» տեղեկություններով` Ռուդիկ Ղուկասյանը երկրի իշխանությունների առաջ ուլտիմատում է դրել. եթե շարունակեք այս հակամարտության մեջ աջակցել Ռաֆիկ Գրիգորյանին` խորհրդարանական առաջիկա ընտրություններում ամեն ինչ կանեմ` իշխանության հաղթանակը մարզում տապալելու համար: Ըստ մեր աղբյուրի` իրավիճակը քննարկվել է Բաղրամյան 26–ում, և... որոշվել է մարզի ղեկավարումը վստահել բոլորի կողմից ընդունելի կադրի...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: