Տատիկ էլ կա՝ տատի էլ...
2016-11-16 11:04:00

ՖԲ-ում մի երիտասարդի հումերեսկային մի նյութ կարդացի, որտեղ նշվում էր ՀՀկ քյավթառի նոր գործունեությունը նոր կառավարության մեջ, և իբր, նախատեսվում է ԱՄՆ-ի նոր նախագահի և սույն քյավթառի հանդիպման մասին, որը տեղի կունենա պետական բարձր մակարդակով: 

Ի՞նչը ինձ զայրացրեց, այն, որ տղան քյավթառին տատիկ էր անվանել:

Բա կարելի է՞ նման անպատկառ քյավթառին տատիկ անվանել, վիրավորելով շատ-շատերիս տատիկներին, ովքեր մեր հիշողությունների մեջ մնացել են սպիտակահեր մազերը գլխաշորի տակ հավաքած, խորշոմած դեմքին բարի ժպիտ նկարած, գոգնոցով ու գոգնոցի գրպաններում անպայման մի քանի կոնֆետ, չիր կամ ընկույզ պահած...Հանկարծ չլիներ, թե թոռին մի բան չունենար տալու:
Մինչև մեծանալներս հագնում էինք մեր տատիկի գործած նախշուն գուլպաներն ու բլուզները:
-Մարդի դոշ ու թիկունքը, մին էլ ոտները որ տաք ըլի, հիվանդանալ չի.... Տարիների խորքից հենց նոր ականջիս մեջ լսվեց տատիս ձայնը:

Տատիս ձա՜յնը...Գուրգուրող ու շոյող, նուրբ ու երգեցիկ: Այնքան սեր ու ջերմություն կար այդ ձայնի մեջ: Այդպիսի ձայնով տատս հեքիաթներ էր պատմում, մինչև քնում էինք, իսկ ով տատիս մեղմիկ, քնքշաքով ու գորովանքով լեցուն ձայնի մեղմ մեղեդու տակ չեր հասցնումլսել հեքիաթի վերջն ու քնում էր, հաջորդ առավոտ աղերսով կախվում էր տատիս փեշերից.
Տատ ջան, երեկվա հեքիաթի վերջը չեմ լսել, կպատմե՞ս...
Տատս չեր զլանում, քնկոտ թոռան համար վերջավորությունը նորից էր պատմում:
Տատս ողջ կյանում մեզանից գաղտնի լաց եղավ իր դժբախտ մանկության, 4կգ ցորենի համար 4 տարի դատապարտված վաղամեռիկ պապիս համար, իր յոթ երեխաներից յուրաքանչյուրի բախտի համար...բայց երբեք ակնոց չդրեց` սեփական աչքի լույսով մինչև վերջ իր ասեղը ինքը թելեց, արհեստական ատամներ չկրեց, սեփականն ուներ, արհեստական պետք չէր: Մազ չկտրեց, բայց և չցուցադրեց:Խնամքով սանրում, հյուսում ու թաքցնում էր գլխաշորի տակ: Ոտքերը երբեք չմերկացրեց, բարձր չխոսեց, չծիծաղեց, տղամարդու աչքերին ուղիղ չնայեց, ոչ մեկիս վրա մի կարգին չբարկացավ, ձեռք չբարձրացրեց:
85 տարի ապրեց տատս:
Երբեք մեջքը կռացած չքայլեց, իր ձեռ ու ոտով, իր քրտինքով, աշխատանքով ապրեց: Երբևիցե ոչ-ոքի նեղություն չտվեց:
Մի գիշեր քնեց, ու...չարթնացավ իմ ուրցահոտ, իմ դաղձահոտ, իմ խնկահոտ տատը, իր գյուղի շողոտ-շաղոտ, իր բոստանի քարոտ-հողոտ ԱՐԴԱՐ տատը:
ՏԱՏԻԿ լինելը կոչում է, կենսակերպ, պատիվ...

Իսկ այսքանը պատմեցի, որ էդ ղռղռան,ծախու քյավթառին,էլ տատի/կ/ չասեք: 
Հ.Գ.-Ձեռքիս տակ իմ տատիկի փոքրաթիվ նկարներից չունեմ:
Մի քիչ առաջին նկարի տատիկին իրեն նմանեցրի:

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 9849 անգամ