Վարչապետը չի պատվել Արա Աբրահամյանի մունետիկին ու նոքարին
2016-11-16 13:51:00
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կրակն է ընկել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ձեռքը: 
Մեղքն, իհարկե, Սարգսյանինն է, ոչ ոք նրան չիպարտադրել կամավոր կերպով դառնալ Աբրահամյանի մունետիկն ու նոքյարը, սակայն որոշում կայացնելիս Սարգսյան Արամը, հավանաբար, չի պատկերացրել, թե ինչ տառապանքների միջով էր ստիպված լինելու անցնել:
Այս բոլորը կարծես քիչ էր, հիմա էլ նրան դրել են հիմար վիճակում:
Աբրահամյանը ոչ մի կերպ չի կողմնորոշվում, թե արդյո՞ք մտնելու է հայաստանյան քաղաքական դաշտ ու մասնակցելո՞ւ է ԱԺ ընտրություններին, իսկ Սարգսյանն էլ նրա մոլորվածությունը պարտավորվել է հանրությանը մատուցել իբրև լուրջ խորհրդածությունների ու վերլուծությունների շրջան:
Ու այժմ էլ, եթե հարցնում են, պարտաճանաչորեն պատասխանում է. «Հավանաբար, Արա Աբրահամյանը հայտարարությամբ հանդես կգա մյուս շաբաթ, ինքն էլ կպատասխանի Ձեր հարցերին։ Երբ անհրաժեշտություն է գտնում, ինքն էլ հայտարարում է իր որոշումների մասին»։
Եթե միայն Արամ Սագսյանը հիշեր, թե արդեն քանի ամիս ու քանի անգամ է կրկնում այս նույն նախադասությունը: Աբրահամյանն այդպես էլ որոշում չի կարողանում կայացնել, իսկ այսօր էլ Արամ Սարգսյանին կարգադրել էր վազ տալ կառավարություն, տեսակցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ու, ինչպես ասում են, նրա բերանի համն իմանալ:
Սարգսյանն էլ վազել էր:
Հետո լրագրողներին ասաց, թե իբր կառավարության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջարկությունները։ Բայց ի՞նչառաջարկություն կարող է անել ՀԴԿ-ն, եթե ներքաղաքական կյանքում ոչ մի դերակատարում չունի և փաստացի գոյություն էլ չունի իբրև քաղաքական միավոր: Իսկ ահա Աբրահամյանի համար նրան ներս կթողնեին կառավարության շենքի դռներից: Միայն հայտնի չէ, թե ինչ էր ասել վարչապետը, քանի որ հեռանալիս Արամ Սարգսյանը տխուր ու մտախոհ էր:
shame.am
Այս նյութը դիտել են - 5335 անգամ