«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որեւէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ: Վերջինս հրաժեշտ կտա նաեւ իր պաշտոնին, եւ եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետ:
Այս նյութը դիտել են - 5404 անգամ