Համաձայն «Reuters»-ի հաղորդման, այն բանից հետո, երբ Հաագայի դատարանը հայտարարել է Աֆղանստանում ամերիկացի զորայինների կողմից պատերազմական ոճրագործություններ իրագործման շուրջ հետաքննություն սկսելու մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է արտահայտվել հետաքննության անցկացմանը, նշելով, որ դա սխալ քայլ է:
ԱՄՆ-ն սխալ է համարել Աֆղանստանում իր զորայինների պատերազմական ոճրագործությունների մասին Հաագայի քրեական միջազգային ատյանի հետաքննությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Էլիզաբեթ Թրոդան ասել է, որ ԱՄՆ-ն Հաագայի դատարանը հիմնադրած Հռոմի կանոնադրության անդամ չէ և չի կարևորում այդ դատարանի վճիռները:
Հատկանշական է, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ Հաագայի դատախազները մի զեկույցով տեղեկացրեցին, որ փաստերի համաձայն, ամերիկացի զորայիններն Աֆղանստանում պատերազմական ոճրագործություն են իրագործել :
Քրեական միջազգային Դատարանի գլխավոր դատախազ Ֆատո Բեն Սուդան հայտարարել է, որ դատարանը շուտով այս կապակցութամբ լիարժեք հետաքննություն իրականացնելու մասին որոշում կընդունի:
Լիարժեք հետաքննության արդյունքները կարող են հանգեցնել որոշ անձանց ձերբակալության ու դատապարտման:
Այս նյութը դիտել են - 3507 անգամ