Ադրբեջանի ԱԳ նախարարը չի մասնակցի Երևանում գումարվելիք Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը2016-11-16 22:56:00
Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության, Ադրբեջանի ԱԳ նախարարը չի մասնակցի Երևանում գումարվելիք Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը:
TRAND լրատվական գործակալությանը փոխանցմանբ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում գումարվելիք նստաշրջանին:
Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումն այսօր՝ նոյեմբերի 17-ին գումարվելու է Երևանում:
USArmenianews-ը հիշեցնում է, որ ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են Հայաստանը, Բելառուսիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ադրբեջանը:
Այս նյութը դիտել են - 4009 անգամ