ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած ուղևորության ավարտին պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «Եմենի Անսարալլահի ու Սաուդյան Արաբիայի միջև հրադադարը գործադրման կհանձնվի 2016 թվականի նոյեմբերի 17-ից», այս մասին հայտնում է «Փրես Թի Վի» գործակալությունը:
«Եմենում բախվող կողմերը նաև համաձայնել են աշխատանք տանել մինչև տարեվերջ Եմենում ազգային միասնականության կառավարություն ձևավորելու շուրջ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Եմենի դեմ Արաբիայի հարձակումների սկսվելուց անցել է շուրջ 600 օր: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10000 եմենցի, որոնց գլխավոր մասը եղել են խաղաղ բնակիչներ:
Հաղորդումների համաձայն , Սաուդյան Արաբիան համաձայնել է հրադադարի հաստատմանը, քանի որ Եմենի պատերազմի հետևանքով այդ երկրում առաջ է եկել տնտեսական ճգնաժամ:
Այս նյութը դիտել են - 6170 անգամ