ԱՄՆ Կոնգրեսի ինֆորմացիայի կոմիտեի նախկին նախագահ և Թրամփի թիմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՝ մայք Ռաջերզը հրաժարական է ներկայացրել ՝ թիմի մյուս անդամների ճնշումների պատճառով: ԶԼՄ-ները դա անվանել են «Ստալինյան մարքագործում»:
Թրամփի թիմից ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հեռացումը և թիմում նրա երեք զավակների և փեսայի դերակատարության շուրջ տարաձայնությունները շարունակվելու հետևանքով, ԱՄՆ նորընտիր նախագահը խնդիրների առջև է հայտնվել:
Երկու օր առաջ, Թրամփի հարազատներից ՝ Նյու Ջերսի կուսակալ ՝ Քրիս Քրիստին ևս հեռացել էր նորընտիր նախագահի թիմից:
Երեքշաբթի երեկոյան այդ մասին իր Twitter-ի էջում Թրամփը գրել էր.-«Անցումային գործընթացն ընթանում է կազմակերպված եղանակով»: Նա նաև գրել էր, որ միայն ինքը գիտի, թե թիմի ֆինալիստներն ովքե՞ր են լինելու:
Այս նյութը դիտել են - 6901 անգամ