Ես ուրախ եմ, որ այսօր արտերկրում ունենք հայի անունն ու պատիվը, ճանաչումը պահող մի մտավորական2016-11-17 11:46:00
Տաղանդավոր, ճանաչված կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հետ ֆբ-ում հինգ տարի է, ինչ ընկերներ ենք։
Ամեն անգամ հպարտության մեծ զգացում եմ ապրում՝ տեղեկանալով, որ աշխարհի այս կամ այն հայտնի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է մաեստրո Նուբար Ասլանյանի ստեղծագործություններից։
Կոմպոզիտորի ընտանիքը, ինչ-ինչ հանգամանքների բերումով այսօր ապրում է Իսրայելում, բայց դա չի խանգարում, որ նա ապրի հայրենիքի հոգսերով, ուրախություններով, իր ակտիվ մասնակցությունը բերի Հայաստանի հետ կապված յուրաքանչյուր խնդրի, հնարավորինս աջակցի Իսրայելում հայ համայնքի կյանքին, բարձրացնի համայնքի խնդիրները մինչև տեղի ամենաբարձր ատյանները։
Ես ուրախ եմ, որ այսօր արտերկրում ունենք հայի անունն ու պատիվը, ճանաչումը պահող մի մտավորական, ով նաև լավ ընկեր է, հուսալի բարեկամ։
Մելանյա Պետրոսյանցի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1334 անգամ