«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար:
Հիշեցնենք, որ միայն 2016թ. համար այդ ՊՈԱԿ-ը նախատեսում էր ֆինանսավորել 5480 համացանցային եւ այլ հրապարակում, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը 15.100 դրամ է: Փաստորեն, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս պատրաստվում է օգտվել ստատուսչիկների ծառայություններից:
Սույն ՊՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց՝ դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանից, բայց այն ժամանակ ֆինանսավորվում էր միջազգային կառույցների կողմից: Ավելի ուշ այն ֆինանսավորվել է բյուջեից, բայց ոչ այս չափով, այլ կրկնակի-եռակի անգամ քիչ: ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին:
Նախկինում սույն գործը մի փոքր ավելի քաղաքակիրթ է եղել, մեր տեղեկություններով այն սկսել է ֆեյսբուքյան ստատուսների մակարդակի իջնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»:
Այս նյութը դիտել են - 5241 անգամ