«Associated Press» լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշմամբ, այդ երկրի կառավարությունը չի կարող առևտրական ինքնաթիռների վաճառքի գործարք կնքել Իրանի հետ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներն այս քվեարկության ընթացքում 243 կողմ և 174 դեմ ձայներով վավերացրել են օրենքի նախագիծը, որի համաձայն ԱՄՆ-ի գանձապահության նախարարությանն արգելվում է Իրանին առևտրական ինքնաթիռների վաճառքին վերաբերող ֆինանսական փոխանցումներ կատարելու արտոնություն տալ ամերիկյան բանկերին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի այս քայլը դեմ է Թեհրանին ինքնաթիռների վաճառելու համար «Բոինգ» և «Էյրբաս» ընկերություններին արտոնություն տալու ԱՄՆ-ի գանձապահության նախարարության անցած սեպտեմբերին ընդունած որոշմանը: Բայց կարելի է հստակորեն կանխատեսել, որ եթե այս նախագիծը դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին, վերջինիս կօգտվի վետոյի իր իրավունքից:
Այս նյութը դիտել են - 6213 անգամ