Ադրբեջանական կողմը պնդում է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն: Այսպիսի տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Հայ և ազերի ուժերի միջև բախումների սրման պատճառների շուրջ հետաքննությունը կարող է սատարել ԼՂ-ի ճգնաժամի կարգավորմանը»,-հայտարարել է Զախարովան:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Մոսկվայի կողմից առաջարկ է ներկայացվել`հետաքննություն անցկացնել ԼՂ-ում հայ-ադրբեջանական բախումների սրման պատճառների կապակցությամբ, սակայն ի պատասխան Զախարովան հինգշաբթի օրն ասել է, որ այդ առաջարկը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, սակայն Ադրբեջանն է այն մերժել:
Համաձայն «TRAND» լրատվական գործակալության հաղորդման ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն անցած ապրիլին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական բախումների սրումը տարածաշրջանում տիրող անկայուն վիճակի ապացույցն է :Բրինքը Երևանում ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները շարունակվելու անհրաժեշտությունը:
Այս նյութը դիտել են - 6048 անգամ