Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան–Մարկ էյրոն հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Լավրովն ու Ժան–Մարկ էյրոն քննարկել են նորմանդյան քառյակի առաջնահերթ խնդիրները Մինսկի համաձայնագրերի կատարման համատեքստում և շեշտադրում են կատարել դրանց քաղաքական մասի իրականացման վրա։
Այս նյութը դիտել են - 3668 անգամ