Մոգերինին ցավ է հայտնել Մոսկվայի ընդունած որոշման կապակցությամբ
2016-11-18 00:14:00

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինին ցավ է հայտնել Հաագայի միջազգային քրեական դատարանից դուրս գալու վերաբերյալ Մոսկվայի ընդունած որոշման կապակցությամբ: 
USArmenianews-ը վկայակոչելով «FARS» լրատվական գործակալությանը տեղեկացնում է, որ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 17-ին ասել է. «Ցավում ենք, որ Ռուսաստանը որոշել է իր ստորագրությունը հետ վերցնել Հռոմի կանոնադրությունից»:
Մոգերինին ընդգծել է. «Միությունը կշարունակի համագործակցել Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ ու աջակցել այդ կառույցին»:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հռոմի կանոնադրությունից դուրս գալը բխում է Ռուսաստանի շահերից, իսկ ՌԴ ԱԳ նախարարությունը Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումները անվանել է ոչ անկախ և ոչ բավարար։
USArmenianews-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հաագայի միջազգային դատարանից դուրս գալու պահանջը հայտնող փաստաթուղթը։Նա փաստաթուղթը ստորագրել է Արդարադատության և ԱԳ նախարարների հետ խորհրդակցելուց հետո։

 

Այս նյութը դիտել են - 8671 անգամ